Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Արմենիա» ՀԲԿ-ն այսօր. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ«Արմենիա» ՀԲԿ-ն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով: Կենտրոնում գործող ախտորոշիչ կենտրոնն իր նորարարական տեխնոլոգիաներով առաջատարներից է Հայաստանում: 2016-ին Համազգային վստահության խորհրդի «Հուսո աստղ 2016. Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ» անվանակարգում արժանացավ «Նորարարական տեխնոլոգիաներ կիրառող տարվա ախտորոշիչ կենտրոն» կոչմանը: Առաջընթաց է ապահովում նաև կենտրենի լաբորատոր ծառայությունը: Բոլորովին վերջերս ԱՀԿ կողմից իրականացվել է հակամանրէաբանական զգայունության որակի արտաքին գնահատման փորձաքննություն, որի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ստացել է Կենտրոնական Ասիայի ու Արևելյան Եվրոպայի հակամանրէաբանական կայունության հսկողության հավաստագիր:
«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում իրականացվում են բազմատեսակ միջամտություններ: Կատարվում են ենթաստամոքսային գեղձի ուռուցքային ախտահարումների ժամանակ լեղուղիների էնդոսկոպիկ ստենտավորում, միջմաշկային, միջլյարդային դրենավորում, որից հետո կատարվում է պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ որպես երկրորդ էտապ վիրահատություն բիլիոդիգիստիվ բերանակցումներից, ցիստէնտերոստոմիաներից հետո: Կատարվում են նաև լյարդի անատոմիական մասնահատումներ ֆոկալ նոդուլյար հիպերպլազիայի, մետաստատիկ ուռուցքների դեպքերում: Իրականացվել են բարդ ներանոթային վիրահատություններ՝ ներլյարդային զարկերակ-դռներակային շունտի փակում և գաստրոդուոդենալ զարկերակի անևրիզմայի փակում, ընդ որում, ախտահարումներն ուղեկցվել են դռներակային հիպերտենզիայի զարգացմամբ և կերակրափողի, կարդիայի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսությամբ (վարիկոզ լայնացած երակների լիգավորում, արյունահոսության դադարեցում, որից հետո՝ ներանոթային վիրահատություն):
«Արմենիա» ՀԲԿ«Արմենիա» ՀԲԿ էնդոսկոպիկ ծառայության շրջանակում արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է մարսողական համակարգի ստենտավորում` ուռուցքների, բարորակ նեղացումների և խուղակների ժամանակ: 2016 թ. առաջին անգամ կերակրափողի պատռվածքի ժամանակ տեղադրվեց կերակրափողի ստենտ (կերակրափողի ստենտավորումով հաջողվեց խուսափել միջնորմի վրա իրականացվող բարդ վիրահատությունից): Առաջին անգամ հաստ աղու ուռուցքով հիվանդի մոտ կատարվեց հաստ աղու ստենտավորում: 2016 թ. էնդոսկոպիկ եղանակով, օգտագործելով rendez-vous տեխնիկան, կատարվել է լեղուղիների ստենտավորում` նիտինոլային ստենտով, միջմաշկային միջլյարդային մուտքը էնդոսկոպիկ մուտքի հետ համադրմամբ:
Կլինիկայում կատարվում է նաև վիսցերալ անգիոգրաֆիա և էմբոլիզացիաներ:
«Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկայում իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության մասնագիտացված ախտորոշիչ-բուժական գործունեություն ամբողջ ծավալով՝ հետազոտության և բուժման նորագույն մեթոդների ներդրմամբ:
17.07.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ